Մոտավորապես 2100 տարեկան գերեզմանատան պեղումների ժամանակ էկվադորցի հնագետները հայտնաբերել են երկու փոքրիկների մնացորդներ, որոնք թաղված են եղել ավելի մեծ տարիքի երեխաների գանգերից յուրահատուկ սաղավարտներով, հաղորդվում է Latin American Antiquity ամսագրում:

Գտածոն հայտնաբերվել է Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Սալանգո բնակավայրի պեղումների ժամանակ: 2014-2016 թթ. նրանք այնտեղ 11 մարդու մնացորդներ են գտել: Սակայն հետաքրքրություն են առաջացրել նորածինների մնացորդները:

Մեկը մահվան պահին եղել է մոտ 18 ամսական, մյուսը՝ 6-9: Երկու երեխաներն էլ թաղված են եղել մարդկային գանգերից պատրաստված հատուկ սաղավարտներով: Դրանցից մեկը պատկանել է 4-12 տարեկան, իսկ մյուս գանգը՝ 2-ից 12 տարեկան երեխայի:

Հնարավոր է գանգերը որպես ծիսական պաշտպանություն են ծառայել երեխաների հոգիների համար, ենթադրում են գիտնականները, բայց չի բացառվում, որ երեխաները այդ «սաղավարտները» կարող էին կրել նաև կյանքի ընթացքում:

Հետազոտողները ցանկանում են ԴՆԹ նմուշներ վերցնել՝ պարզելու համար, թե ովքեր են եղել երեխաները և արդյոք ազգակցական կապ են ունեցել սաղավարտ-գանգերի կրողների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել