Ծառայությունը սկսել է կտրուկ արձագանքել այն խմբերի անուններին, որոնք վերաբերում էին օրենքը խախտելուն:

Աշխարհի ամենատարածված մեսինջերը սկսել է հանկարծակի արգելափակել օգտագործողների հաշիվները, որոնք գտնվում են «կասկածելի» անուններով խմբերի մեջ: Այդ մասին հայտնում է Gizchina-ն:

Խնդիրը հայտնի է դարձել մի քանի աղբյուրներից:  Այսպիսով, Mowe11 մականունով Reddit-ի մի օգտատեր ասել է, որ WhatsApp-ի ադմինիստրատորներն արգելափակել են իր համալսարանական խումբը`չաթի անունը փոխելու պատճառով: Միևնույն ժամանակ, ծառայությունը ոչ միայն փակել է խումբը, այն արգելափակել է նրա բոլոր անդամներին:

Մեկ այլ օգտվող գրել է, որ WhatsApp-ն ընդմիշտ սահմանափակել է ծառայության հասանելիությունը դպրոցական զրույցի 100 անդամների համար: Մեսինջերն արգելափակում է՝ առանց  պատճառաբանելու:

Բոլոր դեպքերում, արգելքը պայմանավորված էր խմբի կասկածելի անունով։ Ըստ մեսինջերի՝ խմբի անունը նման է անօրինական կամ չարամիտ ինչ-որ բանի: Նման անունների հատուկ օրինակներ չեն նշվում:

WhatsApp-ի օգտատերերը փորձել են պարզել, թե ինչումն է խնդիրը, սակայն մեսինջերը նրանց հնարավորություն չի տվել վերականգնել հաշիվները։

Հիմա արգելափակումից խուսափելու միակ տարբերակը խմբերի անունները չփոխելն է։ Փոխելու դեպքում էլ պետք է ընտրել այնպիսի անուն, որը շատ պարզ բառ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել