Նման իրավիճակը արդեն ակնհայտ օրինաչափություն է, երբ կատարյալ գեղեցիկ կանայք այդպես էլ ամուսնության առաջարկ չեն ստանում, մինչդեռ տղամարդիկ ամուսնության առաջարկ են անում ոչնչով չտարբերվող կանանց:

Ներկայացնում ենք կանանց և տղամարդկանց շրջանում անցկացված մի հետաքրքիր հետազոտության արդյունքերը:

Կոնեկտիկուտի համալսարանի պրոֆեսոր Ռորի ՄաքԳլոինը հետազոտություն անցկացնելու համար հրավիրել է մինչև 32 տարեկան 153 տղամարդու և 152 կնոջ: Նրանցից յուրաքանչյուրը մասնակցել է ֆոտոսեսիայի. տղամարդկանց կերպարի ընտրությանը մասնակցել են մասնագետները, իսկ կանայք իրենք են ստեղծել իրենց կերպարները: Կանանցից յուրաքանչյուրը երկու անգամ է լուսանկարվել՝ մի անգամ՝ դիմահարդարումով և ոճային տեսքով, մյուս անգամ՝ առանց դիմահարդարման և շատ հասարակ հագուստով:

Հետազոտության հաջորդ փուլը թեստավորում է եղել: Մասնակիցներից յուրաքանչյուրը ստացել է լուսանկարների փաթեթը, որոնք պիտի գնահատեին երեք բնութագրիչներով՝

. Գրավչություն,
. Վստահություն,
. Հանդիպելու ցանկություն։

Արդյուքները շշմեցուցիչ են եղել. կատարյալ տեսք ունեցող կանայք ավելի շատ միավոր են ստացել «գրավչություն» բնութագրիչից, սակայն «վստահություն» բնութագրիչը ակնհայտորեն զիջել է, հետևաբար, նրանց հանդիպման է հրավիրել մասնակիցների ընդամենը 27 տոկոսը: Դիմահարդարման բացակայությունը և ավելի բնական տեսքը, ընդհակառակը, «վստահություն» է ներշնչել, նրանց հանդիպման է հրավիրել մասնակիցների 92 տոկոսը:

Իսկ տղամարդկանց հարցում ճիշտ հակառակ պատկերն է գրանցվել։

Կանայք գնահատել են գրավչության ու վստահության համադրությունը: «Նա գրավիչ տեսք ունի և վստահելի է թվում, այդ պատճառով էլ ես նրա հետ հարաբերություններ կկառուցեի». այսպիսին է եղել նրանց մոտեցումը:

Ինչպես տեսնում ենք, լուրջ հարաբերություններ կառուցելու համար արտաքինը որոշիչ գործոն չէ: Այդ պատճառով էլ տղամարդիկ ակնհայտորեն հրաժարվում են գեղեցկուհիներից՝ հօգուտ ավելի համեստ և ներքին գեղեցկությամբ օժտված կանանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել