1950-ական թվականների գլխավոր սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի էկրանային կերպարը կապված է գլամուրի, հարստության և ադամանդների հետ։ Պատմում ենք, թե նա որքան հաճախ էր կրում թանկարժեք զարդեր, և ինչեր էին պահվում նրա զարդատուփի մեջ։

Անձնական հավաքածու. ամուսնական մատանի և Mikimoto մարգարիտ

Ինչպես մենք արդեն նշել ենք, Մերիլին Մոնրոյի «թանկարժեք» հավաքածուն բավականին համեստ է եղել։ Սակայն դերասանուհին ամենաքիչը երկու գերթանկարժեք զարդ է ունեցել։ Նրանցից մեկը 35 ադամանդներով պատված ամուսնական մատանին է եղել, որը նրան նվիրել է երկրորդ ամուսինը՝ Ջո Դի Մաջիոն։ Մերիլինը և ամերիկացի բասկետբոլիստը ծանոթացել են 1952 թվականին Հոլիվուդի Սանսեթ փողոցում գտնվող փոքրի իտալական ռեստորանում։ Դի Մաջիոն հանդիպումից մեկ տարի առաջ տեսել էր Մոնրոյի լուսանկարը և միանգամից սիրահարվել նրան։ Սպորտսմենն անձամբ կապ էր հաստատել նրա հետ և առաջարկել հանդիպել։ Երկու տարի անց նրանք ամուսնացան։ Ցավոք, ամուսնությունն անհաջող էր. նրանք 8 ամիս անց բաժանվեցին։ Բաժանման պատճառը վստահության հետ բարդություններն ու խանդն էին։ Ասում են, որ վերջին կաթիլը Մերիլինի շրջազգեստի վեր բարձրանալու հայտնի դրվագն է եղել։ Չնայած այս ամենին՝ Մերիլինը շատ էր սիրում իր նվերը։ Արդեն Մերիլինի մահից հետո զարդը երկու անգամ հանվել է աճուրդի. առաջին անգամ վաճառվել է 1999 թվականին՝ 772 500 դոլարով, իսկ երկրորդ անգամ՝ 2011 թվականին՝ 420 000 դոլարով։

Mikimoto մարգարիտ

Հավաքածուի հաջորդ արժեքավոր նմուշը Mikimoto մարգարիտն է, որը նույնպես նվիրել է Դի Մաջիոն։ Ի տարբերություն ամուսնական մատանու՝ Մոնրոն այս աքսեսուարը կրել է նաև բաժանումից հետո։ Սա զարմանալի չէ, քանի որ այն պատրաստված է եղել 44 Ակոյա մարգարիտներից, որոնք համարվում են մարգարիտների էտալոնը։ Բաժանումից որոշ ժամանակ անց Մերիլինն, այնուամենայնիվ, վզնոցը նվիրեց ընկերուհուն՝ Պոլի Ստրասբերգին։ Արդյունքում զարդը վերադարձվել է նրա ստեղծողին՝ «Միկիմոտո» կազմակերպությանը։

Մարգարիտը շատ չի լինում

Կադրից դուրս լուսանկարներում Մերիլին Մոնրոյի վրա ժամանակ առ ժամանակ հնարավոր էր տեսնել սաթից վզնոցներ և լեռնային բյուրեղապակուց պատրաստված ականջօղեր։ Ամուսնու նվերն այնքան էր դուր եկել դերասանուհուն, որ մարգարտե աքսեսուարներն ամուր հիմնավորվել էին նրա կյանքում։ Թեև ոչ բոլոր նմուշներին էին այդքան թանկարժեք, այնուամենայնիվ, մարգարիտն ընդգծում էր դերասանուհու մաշկի ճենապակյա գույնը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել