Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի դերակատարության, որակի և մի շարք այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ: Նա կարծում է, որ Ազգային ժողովը գործող իշխող քաղաքական համակարգում էական դերակատարություն չունեցող մարմին է, փաստացի խորհրդարանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ խորհրդարանական համակարգում, ոչինչ չորոշող մարմին է:

-Պարո՛ն Բադալյան, որքանո՞վ եք հետևում Ազգային ժողովի նիստերին, և ինչպե՞ս կգնահատեք դրանք՝ հաշվի առնելով, որ պատգամավորներն իրենց բուն անելիքը թողած փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին:

-Ազգային ժողովի նիստերին հետևում եմ այնքանով, որքանով տվյալ պահին ինձ անհրաժեշտ է լինում ,որովհետև ԱԺ-ն Հայաստանում գործող քաղաքական համակարգում էական դերակատարություն չունեցող մարմին է, այնտեղ գրեթե որևիցԷ հարց չի լուծվում: Մեր երկրում հիմնական հարցը լուծում է վարչապետը, իսկ Ազգային ժողովը, կարելի է ասել, վարչապետին կից ինչ-որ մարմին է, որը վարչապետի համար անհրաժեշտ որոշումներն է դակում: Այդ իսկ պատճառով նրա դերակատարությանն ու գործունեությանը այդքան խիստ ուշադրություն դարձնելն իմաստ չունի:

Ինչ վերաբերում է, որ այնտեղ ինչ-որ հարցեր են պարզում, դա նորություն չէ և աշխարհի շատ խորհրդարաններում նման երևույթներ կան, անգամ ձեռնամարտներ են տեղի ունենում: ԱԺ-ում, բնականաբար, լուրջ հարցեր չեն քննարկվում, չեն էլ կարող քննարկվել, որովհետև Հայաստանը զարգացման դրական օրակարգ չունի, որը քննարկման առարկա կդառնա Ազգային ժողովում: ԱԺ-ն հավաքվում է իր հերթական, սովորական պարտականությունները իրականացնելու և ավարտելու համար: Այ երբ Հայաստանը կունենա զարգացման դրական օրակարգ, որը բավական լուրջ քննարկումների կարիք կունենա, Ազգային ժողովում էլ կլինի այնպիսի իրավիճակ, որ կներկայացնի հասարակության բոլոր խավերի քաղաքական տրամադրությունները, այդ ժամանակ նրա աշխատանքներին կարելի կլինի հետևել: Չմոռանանք՝ այս ԱԺ-ն ձևավորվեց այն ժամանակ, երբ Հայաստանում տիրում էր հետհեղափոխական էյֆորիան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել