Tert.am-ը գրում է.

Նախ` ուզում եմ շնորհավորել Վազգեն Մանուկյանին՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տալու կապակցությամբ: Վազգեն Մանուկյանը մի քանի ամիս է՝ մտածում էր հրաժարականի մասին, սակայն լինելով պետականամետ մարդ, նա կարծում էր՝ Հանրային խորհուրդը կարծիքների հավաքման վայր է»,- Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը:

Նրա դիտարկմամբ՝ Վազգեն Մանուկյանին թիրախավորելով՝ թիրախավորել էին Հանրային խորհուրդը, և Վազգեն Մանուկյանն իր հրաժարականը ներկայացրեց, որպեսզի խորհուրդը չտուժի: Նա հիշել է նաև Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, ըստ որի, ինքը չէր պատկերացնի, որ ինչ-որ դասալիքներ մի օր կպահանջեն իր հրաժարականը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ իշխանությունը վտանգ էր տեսնում Վազգեն Մանուկյանից՝ կարծելով, որ վերջինիս շուրջը հնարավոր է համախմբում լինի ու ընդդիմադիր բևեռ ձևավորվի, Հակոբյանը պատասխանել է. «Էս իշխանությունը վտանգ է տեսնում Գևորգ Պետրոսյանից, Վարդան Ղուկասյանից, Անի Զախարյանից, որը շատ բնական է, քանի որ իշխանությունը չգիտի՝ ինչ պետք է անի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել