Tert.am-ը գրում է.

Ես հետևում եմ նրանց, և նրանց բարձրաձայնած հարցերը մտահոգում են ինձ և ուժերիս ներածին չափով նպաստում եմ, որ խնդիրն ավելի հստակ ներկայացվի և կարողանան հասնել իրենց առջև դրված նպատակներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք միացել է երիտասարդների ակցիային, որոնք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Մել» ֆիլմի նկարահանումը չֆինանսավորելը խարան կլիներ ՀՀ կառավարության ճակատին, վերջինս ասաց. «Ես չգիտեմ խարան ասելով, ինչ ի նկատի ունի վարչապետը, ես կարող եմ վստահ ասել, որ նման ֆիլմի ֆինանսավորումը ԿԳՄՍ կողմից խարան է պետության վրա, որովհետև, ըստ էության, դա ֆիլմ է, որը քարոզում է այլասերվածություն, սեռափոխելու հնարավորություն, սեռական փոքրամասնությունների ակտիվ գործունեություն մեր երկրում և այդ ամենն այն է, որ կարելի է կոչել սոդոմական մեղք: Եթե կառավարությունը նման ֆիլմեր է ֆինանսավորում դա է խարան կառավարության վրա և, ցավոք սրտի, նաև անջնջելի խարան է»:

Հարցին՝ արդեն տևական ժամանակ է երիտասարդները պահանջում են նախարարի հրաժարականը, սակայն նախարարության կողմից երկխոսության առաջարկ չի հնչել, սա տարօրինակ չէ՞, իր համար, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ նախարարությունը ինչ-որ կերպ փորձում էր շրջանցել, նենգափոխել խնդիրը, սկզբում որպես քաղաքական հարց էին ներկայացնում, թե կուսակցական է խնդիրը, բայց վերջին օրերին նախարարը խոսում է, որ պատրաստ է երկխոսության, բայց հարցն այն է, որ երկխոսության սուբյեկտները, կարծես, այլևս չեն երևում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել