Tert.am-ը գրում է.

Խորը տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ «թափանցիկ գործելաոճ որդեգրած» Կառավարությունը կատարում է գաղտնի ծախսեր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ խոսելով Կառավարության գործելաոճի, կատարած ծախսերի մասին:

«Հարցը պետական բյուջեին է վերաբերում, իսկ բյուջեն բոլորիս հարկերից է ձևավորվում, հետևաբար ես, դուք, բոլորս՝ որպես ՀՀ քաղաքացի ու հարկատու, իրավունք ունենք պահանջելու և ստանալու այդ ծախսերի մասին ինֆորմացիա՝ ինչո՞ւ է արվել, ի՞նչ նպատակով և ի՞նչ արդյունք է ստացվել։ Կարծում եմ՝ այս առումով Կառավարությունը պետք է փոխի իր գործելաոճը և այն դարձնի ավելի թափանցիկ՝ դրանով փարատելով շատ կասկածներ ինչպես իմ, այնպես էլ մյուս քաղաքացիների»,– ասաց Ղազինյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է Կառավարությունը շատ ծախսեր կատարում գաղտնի կերպով և երբեմն հանրությանն իրազեկում «պոստ ֆակտում», Ղազինյանը պատասխանեց․

«Ըստ երևույթին՝ ծախսերը շատ են, անհամաչափ և առավելապես ուղղված են պետական բարձրաստիճան պաշտոնյաների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն, հետևաբար կատարվում են գաղտնի, քանի որ ժողովուրդը կարող է չընդունել այդքան մեծ ծախսերը։ Ինձ այնքան էլ չի հետաքրքրում ծախսերի չափը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել