Tert.am-ը գրում է.

Մամուլում քննարկում է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպման հարցում փորձում է նոր մոտեցում դրսևորել՝ կայանատեղերի գնի թանկացում, մեքենաների սահմանափակ մուտք Երևանի կենտրոն:

Ըստ այդ մոտեցման՝ որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ կայանման վճարի գոտիավորման կիրառում, որոշ տեղերում էլ (հիմնականում կենտրոնի մի շարք հատվածներում) կայանումն ավելի թանկ կլինի: 

Tert.am-ի հարցման ընթացքում քաղաքացիները տվյալ մոտեցման վերաբերյալ նշեցին՝ դա ճիշտ չէ. «Առանց այդ էլ թանկ էին, էլ ի՞նչ թանկանան: Առանց որևէ ծառայություն մատուցելու՝ փողեր է գանձվում, իմաստը ո՞րն է: Սա հարկերի թաքնված բարձրացում է: Եթե դուք տրանսպորտի հարց չեք լուծել, նման բաներով պարզապես մարդկանց դժգոհությունն եք ավելացնում»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել