168.am-ը գրում է.

Այսօր Հանրային խորհրդի նախագահ Մազգեն Մանուկյանը հայտարարել է, որ այլևս  անիմաստ է համարում Հանրային խորհրդում իր գործունեությունը, ուստի որոշել է թողնել նախագահի պաշտոնը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանը սկսել էր ակտիվ կերպով խախտել Հանրային խորհրդի գործունեությանն առնչվող օրենքը, որը սահմանում է ՀԽ անդամի քաղաքական չեզոքություն:

«Կարծում եմ՝ լավ է, որ նա ընտրել է ազատ քաղաքացու ուղին, որպեսզի կարողանա ակտիվ կերպով իր քաղաքական հայտարարություններով հանդես գալ: Հանրային խորհուրդը գործում է 2000-ականներից, եթե ինձ հուշեք մեկ դեպք, երբ ՀԽ-ն իր գործունեությամբ ամրապնդել է վերին օղակների հետ կապը, ապա շնորհակալ կլինեմ»,- շեշտեց նա:

Ըստ նրա՝ հեղափոխությունից առաջ ժողովրդի և իշխանությունների միջև խորը անջրպետ կար, ինչը հեղափոխությունից հետո զրոյացվել է, և այսօր, ավելի քան երբևէ, ժողովուրդը կապված է իշխանությունների հետ, ուստի անիմաստ է ասել, թե ՀԽ-ն փորձ է արել ժողովրդին կապել իշխանությունների հետ:

Նրա բնորոշմամբ՝ Վազգեն Մանուկյանի հրաժարականով ուրախանալու կամ տխրելու պատճառ չունի, ավելին, նրա հրաժարականը գնահատում է՝ որպես ճիշտ քայլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել