Ավելի քան 80 կգ քաշ ունեցող զբոսաշրջիկներին կարգելվելի ավանակով զբոսնել Իսպանիայի Կոստա-դել-Սոլ շրջանում գտնվող Միխաս քաղաքում, հաղորդում է Daily Mail-ը:

«Նոր կանոնը կգործի 2020 թ.-ի հունվարի 1-ից Միխաս քաղաքում, որը գտնվում է լեռներում՝ Մալագա քաղաքից 20 րոպե հեռավորության վրա: Ավելի քան 80 կգ քաշ ունեցող զբոսաշրջիկներին կարգելվի օգտվել «ավանակ-տաքսիից», քանի որ դա բացասաբար է անդրադառնում կենդանիների առողջության վրա»,- գրում է պարբերականը:

Ինչպես նշում է թերթը՝ ավանակները քաղաքի զբոսաշրջային գլխավոր ռեսուրսն են: Կենդանիների փաստաբանները տարիներ շարունակ բողոքում են ավանակների շահագործման դեմ: Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ կենդանիներին ստիպել են ոտքերի վրա կանգնել, իսկ մեկ ավանակ անկել է 146 կգ քաշով զբոսաշրջիկի պատճառով:

Նոր կանոնների համաձայն՝ քաղաքում կուժեղացվի ավանակների անասնաբուժական վերահսկողությունը և կենդանիների պահման վայրի հիգիենայի պահանջները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել