Անգլիական Դոլիշ քաղաքի բնակչուհին հրաժարվել է բարձր վարձատրվող աշխատանքից՝ կատուների կացարանը ղեկավարելու համար, հաղորդում է Daily Mail-ը:

54-ամյա Թրեյսի Աթքինը որպես հիպոթեկային բրոքեր է աշխատել ավելի քան 35 տարի: Աշխատանքի հետ կապված սթրեսը հաղթահարելու համար նա ձեռք է բերել Բելլա անունով բենգալյան կատվին:

Բրիտանուհին այնքան է կապվել ընտանի կենդանու հետ, որ 2017-ին որոշել է կամավոր դառնալ կատուների Cats Protection կացարանում: Մի քանի ամիս անց այնտեղ կամավորների բաժնի պետի թափուր տեղ է հայտնվել: Աթքինը, չնայած ոչ բարձր աշխատավարձին, համաձայնել է, քանի որ որոշել է, որ նրա համար փողն այնքան էլ կարևոր չէ:

Բրիտանուհին ամեն օր համակարգում է 80 կամավորների աշխատանքը, ուսուցանում է նրանց, ինչպես նաև ինքն է խնամում կատուներին: Շաբաթը չորս օր Աթքինը վերահսկում է Անգլիայի մի քանի քաղաքներում կացարանի մասնաճյուղերի աշխատանքը: «Ես այնքան հաջողակ եմ: Սա աշխատանք է, որն ինձ հաճույք է պատճառում: Մենք օգնում ենք կատուներին ընտելանալ մարդկանց և տեր գտնել»,- ասել է նա:

Չնայած ֆինանսական կազմակերպության համեմատ ավելի քիչ վարձատրությանը՝ Աթկինը չի ափսոսում իր ընտրության համար: Նա պնդում է, որ ֆինանսապես անկախ է, և դեռ կարող է իրեն թույլ տալ ընկերների հետ ռեստորան գնալ և տարին երկու-երեք անգամ ճանապարհորդել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել