Արհեստական բանականությունը այժմ կօգնի մասնագետներին հայտնաբերել քաղցկեղը շատ վաղ փուլերում: Microsoft կորպորացիան և SRL Diagnostics բժշկական ընկերությունը համատեղ մշակել են AI-ի վերջին գործիքը՝ գրում է Fainaidea-ը:

Նախնական փուլում արհհեստական բանականությունը կօգնի բժիշկներին բացահայտելու արգանդի վզիկի քաղցկեղը: Ավելի ուշ, ծրագրավորողները խոստանում են, որ այն կկարողանա նաև ախտորոշել քաղցկեղի այլ տեսակներ և ձևեր:

Արհեստական բանականությունն անմիջապես համապատասխան ազդանշան կուղարկի բժիշկներին, որոնք կկարողանան ուշադիր ուսումնասիրել սլայդները, որոնք խելացի ծրագրի մտավախությունն են առաջացրել:

Առաջին փորձարկումները տեղի կունենան Հնդկաստանում: Դրական արդյունքների դեպքում նոու-հաուն կսկսի կիրառվել այլ երկրներում:

Գիտնականները վստահեցնում են, որ հետագայում դրանց զարգացումը կկարողանա որոշել քաղցկեղը նույնիսկ դրա զարգացման շատ վաղ փուլերում: Եվ սա կփրկի մեծ թվով կյանքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել