Civilnet.am-ը գրում է.

Վերջին մեկ տարում Հայաստանի պետական գնումների համակարգում մտահոգիչ միտում է նկատվում: Կտրուկ աճել է մեկ անձից գնումների ծավալը, որը, ըստ փորձագետների, թեպետ օրինական է, սակայն կոռուպցիոն զգալի ռիսկեր է պարունակում․ գրում է civilnet.am-ը։

Ոլորտի պատասխանատուները նշում են, որ մեկ անձից գնումները կատարվում են պետական կարիքների համար գնվող ծառայությունների հրատապությամբ, ապրանքների բացառիկությամբ և ժամանակի սղությամբ պայմանավորված, սակայն քիչ չեն դեպքերը, երբ ամիսներ առաջ նախատեսված միջացոռումների համար գնումները ևս կատարվում են մեկ անձի միջոցով:

«Ֆակտորի Փրոդաքշն». մեկ անձով գնումների առաջատարներից

Անցյալ տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների, Երևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումները կազմակերպել է մեկ ընկերություն: Այս գնումը կատարվել է կառավարության որոշմամբ՝ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով, որի համար պետությունը «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը վճարել է 54 մլն դրամ (30 մլն դրամ Ամանորի և 20 մլն դրամ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ):

Այս ընկերությունը վերջին շրջանում մեկ անձով գնման եղանակով խոշոր գործարքներ է կնքում պետության հետ տարբեր ոլորտներում ծառայությունների մատուցման համար:

2017-ին հիմնադրված «Ֆակտորի Փրոդաքշնը» արտոնություն է ստացել նաև արտաքին գործերի նախարարության հայտարարած մրցույթի կազմակերպման դեպքում. նրանց համար գնումը կազմակերպվել է մեկ անձից այն հիմնավորմամբ, որ գնման ենթակա ապրանքը բացառիկ է եղել: Խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին է: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է ավելի քան 76 մլն դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայությունների համար՝ մոտ 55 մլն դրամ:

2019-ի ապրիլի 27-ի՝ Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսվել է 124 մլն դրամ, որից 25 մլն դրամի գնումը կատարվել է այս ընկերությունից՝ կրկին մեկ անձի մեխանիզմով:

 «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ը սահմանում է  մեկ անձից գնումներ կատարելու պայմանները: Երևան քաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների համար գնված ծառայությունների դեպքում այդ պայմաններից որևէ մեկը կիրառելի չէ և բացառիկ բնույթ չի կրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել