Armlur.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է՝ այսօր խորհրդարանում չընդունվեց Անվտանգության խորհրդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ԱԺ նախագահը կկարողանար մասնակցեր խորհրդի նիստերին։ Այժմ դա կատարվում է միայն վարչապետի հրավերի դեպքում։ Եվ հետաքրքիր է, որ կառավարությունը թեեւ դրական եզրակացություն էր տվել, սակայն նշել էր նաեւ, որ անվտանգության ոլորտը գործադիրի տիրույթում է։

Եվ ահա, այսօր նախահիծը չանցավ, քանի որ մեծ թին բացակաները նաեւ իշխող Իմ քայլի ներսում։ Եվ այդ դրվագից հետո խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եղել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ եւ ըստ էության բացատրություն տվել տապալված քվեարկության համար։

ArmLur.am-ի հետ զրույցում Սիմիդյանը հաստատեց, որ եղել է Միրզոյանի մոտ եւ խոսել են հենց տապալված քվեարկության մասին։ «Կան պատգամավորներ, որոնք գործուղման են եւ այսպես թե այնպես քվեարկության համար նախատեսված քանակը չէինք կարողանալու ապահովել։ Խնդիրը տեխնիկական է եղել։ Զրուցել եմ պատգամավորների հետ ուղղակի այն առնչությամբ, որ ուշադիր լինեն բացակաների նկատմամբ, սակայն նկատողություն կամ դիտողություն պատգամավորներին չի տրվել։ Արարատ Միրզոյանը ինձանից բացատրություն չի ուզել, որ ես տամ․ մեր մոտ ընկերային ու գործընկերային հարաբերություններ են», – նշեց նա։

Սիմիդյանը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ այլ խնդիրներ եւ ինտրիգ չկա եւ պատճառը պարզապես պատգամավորների ուշ գալն է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել