Aysor.am-ը գրում է.

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին զարմացրեց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերին ընդդիմադիր խմբակցությունների քվեարկությունը:

Նախագծերով, հիշեցնենք, առաջարկվում էր խորհրդարանի նախագահին օրենքի ուժով իրավունք տալ մասնակցելու Անվտանգության խորհրդի նիստերին:

Վարդանյանն ասաց, որ օրենքը խորհրդարանական կառավարման դերի բարձրացման և խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը ամրացնելու մասին է: Վարդանյանը նաև անհասկանալի որակեց ԼՀԿ պատճառաբանությունը, թե դեմ են քվեարկել, որովհետև իրենց առաջարկն առ այն, որ նիստերին ներգրավվեն նաև խմբակցությունների ղեկավարները, չի ընդունվել: ԲՀԿ ձեռնպահ քվեարկությունը ևս զարմացրել էր Վարդանյանին, քանի որ, ինչպես ինքը նշեց, երեկ բոլոր խմբակցությունները դրական էին արտահայտվել նախագծին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել