Tert.am-ը գրում է.

Բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելն արդեն մշակված գիծ է, և մեզ թող չհրամցնեն այն միտքը, թե դա դեռ քննարկման ենթակա նախագիծ է, աշխատանքային տարբերակ է: Այստեղ աշխատանքային տարբերակ լինել ուղղակի չի կարող: Այստեղ վերջնական որոշակի անկյուններում որոշում կայացված է, և այդ որոշումն էլ հրամցնելու են մեզ: Այս մասին ԵՊՀ ուսանողների դասադուլի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

«Եթե պաշտոնական անձը որևէ հայտարարություն է տարածում, դա արդեն պաշտոնական կարծիք է, եթե նախարարը հայտարարում է, որ ինքը մնալու է իր կարծիքին` անկախ ամեն ինչից, և վարչապետը հայտարարում է, որ դա ոչ թե նախարարի, այլ կառավարության կարծիքն է, նշանակում է` հստակ մշակված նախագիծ կա»,-ասաց դասախոսը:

Նրա խոսքով` ուսանողները քաղաքական ակցիա չեն անում: «Մենք բազմիցս հայտարարել ենք` սա քաղաքական ակցիա չէ, սա ուսանողների ինքնաբուխ շարժում է, որոնք նկատել են, հասկացել են ամենաակտիվ ուսանողները, որ վտանգվում է իրենց ազգային ինքնությունը, և թող այս արտահայտության վերաբերյալ հեգնանքով չխոսեն, ուզածդ պաշտոնյային է վերաբերում ասածը»,-նշեց Սերժ Սրապիոնյանը:

Դասախոսի խոսքով` եթե իրենց պահանջները չիրականացվեն, դասախոսներն անկանխատեսելի քայլերի կդիմեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել