Թատրոնի ու կինոյի մեծագույն դերասան, ում կարող ենք առանց երկմտելու կոչել վարպետ. Մհեր Մկրտչյանն իր ֆիլմերով ու դերասանական խաղով մի ամբողջ ժառանգություն է թողել հայ ժողովրդին, որն աչքի լույսի պես պահել է պետք։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա ամենահայտնի 15 մագարտե մտքերին, որոնք կստիպեն մտածել։ 

1. Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես` լացում. երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ։ 

2. Ես հասկացել եմ, թե ինչու են աշխարհը ղեկավարում միջակությունները: Նրանք չեն խմում և առավոտվանից սկսում են զբաղվել իրենց կարիերայով:

3. Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են, բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ:

4. Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում:

5. Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը․ երբ որ քանդակը ավարտվում է, ինքն արդեն չկա:

6. Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ: Բայց տոտիկ-տոտիկ անելով՝ իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն և ես չհասցրի մանկություն ունենալ: Թատրոնն աղոթելու տեղ է, թատրոնն Աստծո հետ խոսելու ձև է… Յուրաքանչյուր դերիս մեջ մխրճվում էի, ապրում և ապրածս դեմքիս վրա ի ցույց դնում…

7. Մարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացման թերարժեքությունն է…

8. Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի:

9. Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին:

10. Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր:

11. Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են։ 

12. Սիրուն մարդը բեմում դառնում է տգեղ, եթե նա վատ է խաղում:

13. Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։

14. Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։

15. Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել