ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող Время ծրագրի հաղորդավար Եկատերինա Անդրեևան մեկնաբանել է իր գործընկերոջ՝ Անդրեյ Մալախովի հայտարարությունն իր աշխատավարձի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Մալախովն ավելի վաղ հայտնել էր, որ Առաջին ալիքում աշխատելու տարիներին ամսական շուրջ 50 000 դոլար աշխատավարձ է ստացել:

«Լավ իմաստով զարմացած էի, ուրախացա նրա համար: Ես նման գումար կյանքում չեմ տեսել»,- խոստովանել է Անդրեևան՝ «Ռուսական ռադիո»-ով հեռարձակվող «Երեկոյան շոու Ալլա Դովլատովայի հետ» ծրագրում:

Անդրեևայի խոսքով՝ Ռուսաստանը «տղամարդկանց երկիր» է: «Անհավասարությունն այստեղ, իհարկե, զարգացած է: Կանայք տարբեր ոլորտներում կարող են ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ, այդ թվում՝ և հեռուստատեսության»,- նշել է հաղորդավարուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել