Tert.am-ը գրում է.

Միայն սահմանահատումներով ներգաղթի մասին խոսելն ուղղակի հնարավոր չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը` անդրադառնալով Հայաստանի Միգրացիոն ծառայության` ս.թ. նոյեմբերին հրապարակած տվյալներին, համաձայն որոնց`2019թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտագաղթը նվազել է:

Ըստ հրապարակված ցուցանիշների`նշված ժամանակահատվածում սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է -9857, հավելաճը 2016թ.-ի համեմատ կազմել է 88.6 %:

«Սահմանահատումները միայն Հայաստանի բնակչությունը չի կատարում, օտարերկրյա քաղաքացիներ ևս Հայաստան են գալիս: Կարելի է մտածել, որ ինչ-որ դրական միտում, այնուամենայնիվ, ունենք, բայց միայն մեկ ցուցանիշը բավարար չէ` այդ եզրահանգման համար: Այս կամ այն վիճակագրության դրվագային ներկայացումները շատ քիչ են»,-նշեց Ավետիսյանը:

Վերջինիս խոսքով`առաջին հայացքից դրականորեն արձանագրվել է, որ 2019-ի 2-րդ եռամսյակում շուրջ 46.400-ով նվազել է գործազուրկների թիվը՝ նախորդ եռամսյակի համեմատ: «Այս առումով հատկանշական է նաև, որ շուրջ 51.500-ով նվազել են աշխատանքային ռեսուրսները: Այս ցուցանիշը կազմում է աշխատուժից դուրս բնակչության, զբաղվածների և գործազուրկների թվերի հանրագումարը: Հետևաբար, եթե աշխատուժից դուրս բնակչության թվի նվազմանը համարժեք ավելացել է զբաղվածների թիվը, ապա ստացվում է՝ գործազուրկների թվի կրճատումն արձանագրվել է աշխատանքային ռեսուրսների (15-75 տարեկան առկա բնակչություն) նվազման հետևանքով»,-պարզաբանեց Ավետիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել