Նոյեմբերի 11-ին «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն, որը Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկն է,  նշեց իր գործունեության տասը տարին: Արդեն տասը տարի է, ինչ «Գլոբալ Կրեդիտ»-ը չի դադարում կատարելագործվել և նորանոր հարմար հարթակներ տրամադրել իր հաճախորդներին:

Blognews.am-ը նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը և ծանոթացել կազմակերպության նորություններին ու առավելություններին:




Նշենք նաև, որ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն մեծ ուշադրություն է դարձնում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին և այսօր հանդիսանում է նման նախագծերի խոշորագույն մանրածախ ֆինանսավորողը, նաև կազմակերպությունը շարունակաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ստարտափ ընկերություններին առաջադեմ գաղափարները բիզնես նախագծերի վերածելու նպատակով:

Հավելենք, որ, չունենալով մասնաճյուղային ցանց, ընկերությունը ապահովել է հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում և տրամադրել է շուրջ 100.000 վարկ 100 մլրդ ՀՀ դրամ ծավալով:




«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն առաջինն էր, ով թողարկեց պարտատոմսեր, որոնց նկատմամբ պահանջարկն արդեն 5 տարի գերազանցում է առաջարկվող ծավալին: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ սոցիալական և բնապահպանական ծրագրեր:

Մեզ հետ զրույցում Էլեկտրոնային Cash Me հարթակի  ղեկավար Սամվել Մարգարյանը նշեց.

«Այսօր մենք ներկայացնում ենք օնլայն վարկավորման լիովին նոր հարթակ, որը կազմակերպության կողմից մշակվում է արդեն մոտ մեկ տարի, և այսօր այդ հարթակի մեկնարկն է: Մենք փոխել ենք ավանդական մեկ օրից մինչև մեկ ամիս տևող պրոցեսը, որի միջով անցնում են բոլոր քաղաքացիները, և դարձրել ավելի հարմարավետ մեր հաճախորդների համար՝ ընդամենը երկու րոպե: Եթե մինչև այդ կազմակերպություն պետք է մոտենար ցանկացած անձ վարկ ձևակերպելու համար աշխատանքային ժամերին, հարմարվեր հերթերին, ապա այժմ մեր կողմից ներկայացված հարթակի միջոցով այդ ամենը կարող է իրականացվել օնլայն տարբերակով տանը և նույնիսկ արտասահմանից, երբ կա հրատապ գումարի կարիք»:

Ծառայությունները մատուցվելու են 24/7 սկզբունքով, ընդամենը մուտքագրված անձնագրային տվյալների հիման վրա հավելվածն ավտոմատ եղանակով հայտնում է վարկի հասանելի չափը, ինչը շատ հարմարավետ տարբերակ է առանց ժամանակ կորցնելու արագ գումար ստանալու համար:  Գումարը հնարավոր է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ վճարային տերմինալների և բջջային օպերատորների միջոցով օրվա ցանկացած ժամին, այնպես էլ անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով:

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը նշեց. «Տասը տարվա ընթացքում շատ աշխատանքներ են կատարվել և՛ հաճախորդների համար, և ՛ սոցիալական ծրագրերի շրջանակներում։ Նույն ուղով շարունակելու ենք, փորձելու ենք ավելի հարմար, արագ և հեշտ սպասարկում ապահովել, գնալու ենք դեպի IT ոլորտ: Ունենք շատ հարմար սոցիալական ծրագրեր, որոնցից են երիտասարդ ընտանիքի մատչելի բնակարանը, էներգոարդյունավետ վարկավորումը՝ չգազիֆիկացված տարածքներում»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել