Tert.am-ը գրում է.

Վերջերս հայտարարվեց իռլանդական բյուջետային ավիաընկերության՝ Ryanair-ի հայկական ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին, որից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին պետական բյուջեից ընկերությանը գումար հատկացնելու մասին, որին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հարկատուների հաշվին որևէ հավելյալ արտոնություն Ryanair-ին չի տալիս և հավելեց. «Եվրոպական միությունը պատրաստակումություն է հայտնել որոշակի միջոցներ հատկացնել՝ հավելյալ մեխանիզմներ ստեղծելու համար, ինչպես նաև հենց օդանավակայանը, որոնք հիմնականում մարքեթինգային գումարն են լինելու»:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ ակնհայտ խուսափում է ուղիղ առերեսվել տրամադրվող աջակցության վերաբերյալ հնչեցվող հարցերից, ամեն կերպ խուսանավում է, միայն թե որևէ կոնկրետ բան չասի, բացի այն, որ պետբյուջեից ընկերությանը գումարներ չեն հատկացվում:

Իհարկե, լավ է, երբ որոշակի նախաձեռնություն իրականություն դարձնելու համար հնարավոր է լինում աջակիցներ ձեռք բերել, սակայն այս աջակցությունները, մասնավորապես ԵՄ-ինը, մի շարք հարցերի և մտահոգությունների տեղիք են տալիս:

Նախքան մտահոգությունների մասին խոսելը, որպես նախապատմություն նշենք, որ այս տարի Եվրահանձնաժողովն իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերությանը պարտավորեցրեց Ֆրանսիային վերադարձնել 8,5 միլիոն եվրո ապօրինի օգնությունը, որը վճարվել էր Montpellier օդանավակայանի պայմանագրերով:

Մեկ տարվա քննության արդյունքում պարզվել էր, որ 2010-2017 թվականների ընթացքում Զբոսաշրջության և տնտեսական հոսքերի խթանման ասոցիացիան (APFTE) ավիաընկերությանը 8,5 միլիոն եվրո էր տրամադրել տվյալ տարածաշրջանի ճանաչելիության ավելացման և մարքեթինգային ծրագրեր իրականացնելու նպատակով: Հետագայում, սակայն, պարզ էր դարձել, որ մարքեթինգային այս ծառայությունն իրականում պայման է եղել Ryanair-ի գործունեությունը Montpellier օդանավակայանում պահպանելու համար: Կարծես թե նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Հայաստանում: Ստեղծված իրավիճակի մասին հստակ տեղեկատվություն ստանալու համար Tert.am-ը հարցեր էր ուղարկել և՛ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինին, և՛ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել