Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը չկարողացան Սիրիան մաքրել ահաբեկիչներից: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Վաշինգտոն թռչելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Anadolu-ն:

Նրա խոսքերով՝ Անկարան մտադիր է այս դիրքորոշումը հասցնել ինչպես ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփին, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Առաջինի հետ Էրդողանը բանակցություններ կանցկացնի ԱՄՆ-ում: Իսկ վերադառնալուն պես նա մտադիր է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Վաշինգտոնում նրա բանակցությունների հիմնական թեման կլինի ահաբեկչության դեմ պայքարը: Միևնույն ժամանակ, նա առանձնակի շեշտել է, որ ամերիկյան կողմին կհայտարարի ահաբեկիչների, այդ թվում քրդական զինված «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հետ շփումների անթույլատրելիության մասին:

Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ թուրքական զորքերը չեն հեռանա Սիրիայից, քանի դեռ տարածաշրջանում ներկա են այլ պետությունների զինված ուժեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել