Ուրեմն` չկա օր, որ որևէ մեկը հրաժարական չտա, կամ գործից չհանեն։ Բառացիորեն ամեն օր մեկը հեռանում է այս իշխանությունից կամ հեռացնում են։ Սա հետաքրքիր դինամիկա է ու նաև ցուցիչ։ Ցուցիչ է այն մասին, որ իրականում քիչ թե շատ իրավիճակը հասկացող մարդիկ արդեն ներսից են գիտակցում, որ այս իշխանությունը դատապարտված է, այդ պատճառով հեռանում են։

Քանի որ այս իշխանությունը շատ լավ տիրապետում է PR-ին ու ֆեյսբուքյան մանիպուլյացիաներին, դեռ կարողանում է ժողովրդին մոլորեցնել ու քողարկել այն, ինչ իրականում կատարվում է ներսում։ Իսկ ներսում ամբողջությամբ բարդակ է։ Այնքան բարդակ, որ նույնիսկ պետբյուջեի փողերը չեն կարողանում տրամաբանորեն բաշխել, ու արդյունքում պետական բոլոր ծրագրերը թերակատարվում են։ Սա ավելի ծանր հետևանքներ կունենա հաջորդ տարի։ Հիմա ինչ էլ պնդես, միևնույն է, մարդիկ չեն հասկանում։

Հ.Գ. Ու հերիք է՝ բերեք ճանապարհաշինության օրինակը։ Դուք հո չտես չե՞ք։ Դա ի՞նչ պրիմիտիվ չափման միավոր է։ Ճանապարհները սարքում են, որովհետև իրենցից ոչինչ կախված չէ։ Իրենք միայն փող տվողն են։ Ճանապարհների որակի հսկողությունն է բարելավվել ընդամենը։ Բայց էդ անտեր ասֆալտը իշխանության ՕԳԳ-ի գլխավոր հաղթաթուղթ դարձնելու համար մարդ պետք է լրիվ միաբջիջ լինի։ Հասկանում եմ, որ PR-ի տեսակետից շատ հեշտ է, բայց դա նաև շատ պարզունակ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել