Tert.am-ը գրում է.

Ուսանողները և ՀՅԴ երիտասարդները ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց են անում։

Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել