Aysor.am-ը գրում է.

Արսեն Բաբայանն ազատ արձակվեց, նա Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն շատ լավ է զգում:

Aysor.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի իր հետ կապված իրավական գործընթացները, Արսեն Բաբայանն առաջարկեց, հարցերին պատասխանել ավելի ուշ:

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք»,-  ասաց Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանին կալանքից ազատելու համար երաշխավորություն են ներկայացրել ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու որոշման համար իր կողմից ներկայացրած երաշխավորությանը, նշել էր, որ որոշումը քննարկել եմ թիմի հետշ

Հարցին, թե թիմը արդյոք դեմ չի եղել այդ որոշմանը, նա պատասխանել էր. «Եթե դեմ լինեին, այդ որոշումս չէր լինի»:

Սիսակ Գաբրիելյանը նշել էր, որ Արսեն Բաբայանին ճանաչել է նաև լրագրողական նախկին գործունեության ընթացքում, շփվել է, հետևաբար երաշխավորում է, որ նա ազատության մեջ չի խոչընդոտի նախաքննությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել