Panorama.am-ը գրում է.

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի՝ նիստերի օրակարգ ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ  նախագծի համահեղինակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ օրինագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ավելի մատչելի գործողություններով իրականացնել առանձին բարերարների կողմից բացառապես ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործարքները՝ առանց ԱԱՀ-ի։

«Սա լավ նախագիծ է, նպատակը բարի է։ Մի պարզ օրենք կպցնենք տամոժնիում, բոլոր մեր քաղաքացիները վստահ լինեն՝ բեռը, որ նախատեսված է բանակի համար՝ ռազմական նպատակով, առանց խոչընդոտի կհասնի հասցեատերին»,- ասաց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել