Aysor.am-ը գրում է.

Եթե 2017 թվականին Հայաստան ներկրվել է 34 հազար, 2018-ին՝ 67 հազար, ապա 2019-ի նոյմբերի 1-ի դրությամբ հանրապետություն է ներկրվել 140 հազար մեքենա։ Մինչև տարեվերջ այդ թիվը դառնալու է 180-185 հազար, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Այս պահի դրությամբ պետական բյուջեն ստացել է մոտ 180 միլիոն դոլար՝ մաքսատուրք և ԱԱՀ։ Մինչև տարեվերջ կստանա 250 միլիոն։ Մենք ցանկանում ենք, որ ժամանակավորապես՝ մեկ տարով, մեքենաների ներկրմամբ զբաղվող ֆիզիկական անձնաց հնարավորություն տրվի վերակազմակերպվել իրավաբանական անձանց, այլապես մեր 20-25 հազար քաղաքացիներին, թողնելով կտրուկ փոփոխված իրավիճակի առաջ, մենք լուրջ խնդիրներ կունենանք», - շեշտեց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել