Երբևէ մտածել ե՞ք, թե ե՞րբ մարդիկ սովորեցին համբուրվել ու ինչու՞ հիգիենայի առումով այդքան կասկածելի այս մշակույթը արագ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։ Գիտական առումով բավականին դժվար է գտնել համբուրվելու արմատները, սակայն որոշակի հետազոտությունից հետո համբուրվելու պատմությունը դուրս է գալիս ջրի երես։ Հետազոտողները կարողացել են, ի վերջո պարզել համբուրվելու նախապատմությունը, որին առաջարկում ենք ծանոթանալ։ 

Առաջին համբույրի արմատները թաքնված են նախնադարում։ Այստեղ մայրը իր երեխային կերակրում էր բերանով։ Նա ծամում էր սնունդը, այն ավելի հասանելի դարձնում երեխային ու բերանով փոխանցում, որ երեխան հեշտությամբ կուլ տա։ Սա համարվում է «համբույրի» մասին առաջին հիշատակումը, որը սակայն դուրս է մերօրյա համբույրների պատկերացումներից։ 

ժամանակի ընթացքում արդեն մեծացած երեխան մայրը շարունակում էր համբուրել, որպեսզի նրան հանգստացնի ու ցույց տա, որ ինքը իր կողքին է. երեխան հանգստանում էր ու քնում։ Հին արձանագրություններում հիշատակվում է, որ նախնադարյան մարդիկ քթերը շփում էին իրար, որպեսզի իրար ջերմացնեն ու ուրախացնեն։ 

Հնդկական գրականության մեջ արդեն առաջ է գալիս առաջին համբույրի հիշատակումը։ Հին հնդկական «Մահաբհարատա» գրքում նշվում է. «Նա իր շուրթերը մոտեցրեց իմ շուրթերին և ես անասելի հաճույք զգացի»։ Այստեղ պարզ է դառնում , որ առաջին համբուրվողները եղել են հնդիկները։ 

Ժամանակի ընթացքում հնդիկները սովորեցրին համբուրվել հույներին։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ հույները հասցրեցին մի լավ համբուրվել ու այդ մշակույթը փոխանցել Հին Հռոմին։ ՀԻն Հռոմում համբուրվելուն բավականին լուրջ էին վերաբերվում։ Նրան նույնսիկ ստեղծեցին համբույրների մի քանի տեսակ. 

  1. Օսկուլում՝ ընկերական համբույր։ Այս համբույրը մարդու այտը համբուրելն է։ 
  2. Մազիում՝ Էրոտիկ համբույրը, որը մարդու շուրթերը համբուրելն էր։ 
  3. Սավոլիում՝ խոր համբույր, որը մեր օրերում վերնագրվում է որպես «ֆրանսիական»։ 

Համբույրների կարգը պետք է խստագույնս պահպանվեր։ Օրինակ, եթե տղան որևէ աղջկա հասարակակն վայրում որոշեր «խոր համբույր» տալ, ապա նա պարտավոր էր նրա հետ ամուսնանալ դրանից հետո։ Ավելին՝ հարսանիքից հետո համբուրվելու մշակույթը ևս եկել է Հին Հռոմից։ 

Ժամանակի ընթացքում, ըստ հետազոտողների, այս կասկածելի շուրթերն իրար մոտեցնելու մշակույթը այնքան սիրվեց բոլորի կողմից, որ համարվեց հաճույքի ամենակարևոր բաղադրիչ ու մինչ օրս դուրս չի գալիս նորաձևությունից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել