«Իրատես» թերթը գրում է.  «Ասում են, թե լոսանջելեսյան այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի այցելել հայոց եկեղեցի, ինչն առաջացրել է ոչ միայն տեղի հոգևորականների, այլև աշխարհականների խոր զարմանքն ու զայրույթը. «Միտինգի մասնակցում է, հարկ չի համարում եկեղեցի մտնել»,- հոգևոր խորհրդի ժամանակ օրերս ասել է լոսանջելեսյան ներկայացուցիչը։

Ի դեպ, նույն անձը հոգևոր խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ գործարարների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկացի հայ գործարարների մի մասը լքել է դահլիճը՝ «ջուր է ծեծում, ասելիք չունի» հիմնավորումով»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել