«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն Վրեժ Գաբրիելյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 5 714 555 ՀՀ դրամ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած՝ Վ. Գաբրիել յանի տարեկան հայտարարագրից։

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ եկամուտների վերոնշյալ հանրագումարից 5 379 455 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 335 100ՀՀ դրամն այլ եկամուտներից։

Վրեժ Գաբրիելյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբին կազմել է 10 000 ԱՄՆ դոլար, որը 2018թ. հարկային տարվա վերջում նույն չափով պահպանվել է։

Վ. Գաբրիել յանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել 2019թ. նոյեմբերի 5-ին, իսկ մինչ այդ զբաղեցրել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել