Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոնգրեսական Լիզ Չեյնին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել  մուտքի արտոնագիր չտրամադրել կամ վտարել Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահներին՝ ԱՄՆ քաղաքացիներին ծեծի ենթարկելու համար։
Ինչպես փոխանցում է Washington Examiner-ը, Վայոմինգ նահանգը ներկայացնող կոնգրեսականը երկուշաբթի նամակ է գրել պետքարտուղարին՝ հիշեցնելով, որ 2017 թվականին Վաշինգտոնում տեղի ունեցած հարձակման մասնակիցները պետք է հնարավորություն չունենան այս շաբաթ վերադառնալու Միացյալ Նահանգներ, հակառակ դեպքում պետք է «անմիջապես վտարվեն»։
«Այդ վարքագիծը ցավալի առօրյա է նախագահ Էրդողանի համար թուրքական հողում։ Դա հակասում է ամերիկյան արժեքներին և չի ողջունվում այստեղ։ Էրդողանի ռեժիմը բռնություն է կիրառում՝ ընդդեմ անմեղ քաղաքացիների ցանկացած վայրում, ինչն անմարդկային, ոչ քաղաքակիրթ և անընդունելի է։
Հիշեցնենք, որ 2017-ի մայիսին Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նրա թիկնապահները ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին, որոնց թվում էին հայեր, ամերիկացիներ և քրդեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել