SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում պատմել է, թե ինչ է անհրաժեշտ Մարսը գաղութացնելու համար:

Ըստ նրա խոսքերի՝ այնպիսի բնակավայրերի կառուցման համար, որոնք կկարողանան ինքնուրույն գործել Մարսի վրա, կպահանջվի մոտ հազար Starship նավ և առնվազն երեք միլիոն տոննա ռեսուրսներ և սարքավորումներ: Յուրաքանչյուր արձակում SpaceX-ին կարժենա մոտ երկու միլիոն դոլար:

Մասկը նշել է, որ Երկիրը և Մարսը մոտենում են միմյանց այնպիսի արագությամբ, որ երկու տարին մեկ կարելի է թռիչքներ իրականացնել: Հետևաբար՝ բեռի առաքումը կտևի մոտ 20 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել