Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ցնցել է երկրպագուներին իր հերթական արարքով:

Բիբերի և Հեյլի Բոլդուինի պաշտոնական հարսանեկան արարողությունից անցել է ընդամենը մեկ ամիս, որի ընթացքում նորապսակները կարծես աշխարհի ամենաերջանիկ զույգը լինեին, և այժմ երաժիշտը արդեն լքել է կնոջը՝ հանգստի մեկնելով հպարտ մենության մեջ:

Ըստ WomanEL-ի, կատարողը մեկնել է Հյուսիսային Կարոլինա՝ «աղոթելու, մտածելու և վերաիմաստավորելու», ինչպես ինքն է հաղորդել իր երկրպագուներին:

Լեռներում, լճի ափին, նա մեկուսացել է բոլորից, նույնիսկ Հեյլիից:

Աստղի երկրպագուները սկսել են անհանգստանալ. արդյո՞ք սա աստղային ամուսնության փլուզման նշան է:

Եվ չնայած երգիչը ջանասիրաբար տարհամոզում է հետևորդներին, որ դա այդպես չէ, և նա դեռ սիրահարված է կնոջը, ոչ բոլորն են հավատում նրան:

Կամ գուցե Ջասթինը կրկին դեպրեսիայի մեջ է հայտնվել, որի դեմ նա պայքարում էր ամբողջ տարի: Ճիշտ է, սովորաբար դրանում նրան օգնում էր Հեյլին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել