Pastinfo.am-ը գրում է.

Կմասնակցի՞ արդյոք Հայաստանի ծանրամարտի հավաքականը 2020թ. Օլիմպիական խաղերին, թե՝ ոչ, պարզ կլինի մայիսի 31-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։

«Այդ ժամանակ տեղի կունենա եռամսյա նիստ։ Միջազգային օլիմպիական կոմիտեն, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան և հասարակական կազմակերպությունները միասին կազմելու են ցուցակ, թե որ երկրները և պետությունից քանի մարդ կարող է մասնակցել»,- ասաց Փաշիկ Ալավեդյանը։

Անդրադառնալով՝ Մելինե Դալուզյանին, Ալավերդյանը խնդրեց հստակեցնել՝ խոսքը Մելինե, թե Մել Դալուզյանի մասին է։ «Մելինե Դալուզյանը կին է, Մել Դալուզյանը՝ տղա։ Ասել է՝ ես տղա եմ՝ աղջիկ չեմ, ինչու՞ մեդալները չի վերադարձնում և ասում՝ ղալաթ եմ արել, խաբել եմ»,- ասաց Ալավերդյանը։ Հիշեցնենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հերթական դոպինգ ստուգումից հետո որակազրկել էր հայ ծանրամարտիկ Մելինե Դալուզյանին։ Նրա արյան մեջ հայտնաբերվել են արգելված դեղամիջոցներ։ Հարցին, թե այս միջադեպն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի համար, պարոն Ալավերդյանը պատասխանեց.

«Քանի ես կամ, ոչ մի վատ բան էլ չի կարող լինել։ Քանի ես կամ, մենք օլիմպիական չեմպիոններ էլ ենք ունենալու, աշխարհի չեմպիոններ էլ ենք ունենալու»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել