Tert.am-ը գրում է.

Չկան քաղաքական ընդդիմադիր ուժեր, խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ծառայում է Նիկոլ Փաշինյանի խնդիրների լուծմանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը. «Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, այն չի կարողանում նախ իր ձևաչափը ճշգրտել, և ապա՝ վախենում է Նիկոլ Փաշինյանի կողմից թիրախավորվելուց: Ամեն դեպքում, քաղաքական ուժերի առաջնահերթ խնդիրը մարդկանց փողոց դուրս բերելը չէ»:

Ըստ քաղաքագետի՝ պետք չէ մեծ հույսեր ունենալ, թե «Կուսակցությունների մասին» ՀՀ նոր օրենքը քաղաքական դաշտը կզուլալեցնի. «Ներկա իրավիճակը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին: Բիզնեսին այլևս շահավետ չէ անմիջականորեն մնալ քաղաքականության մեջ: Քաղաքականությունն ավելի շատ ֆինանսավորվում է ստվերային կողմերով, միջնորդավորված: Միայն ԲՀԿ-ն է, որ յուրահատուկ դեպք է մեր իրականության մեջ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել