Tert.am-ը գրում է.

Նախկինում ապառիկով լվացքի մեքենա, սառնարան գնող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ «կանխիկ»՝ պետբյուջեի հաշվին շռայլ ծախսեր է անում առանձնատան վերանորոգման, նոր զրահապատ մեքենայի և նոր օդանավի ձեռք բերման համար:

Սեպտեմբերի 29-ին մամուլը հայտնեց` կառավարական ամառանոցները վերանորոգվում են. դրա համար կծախսվի 2 մլն դոլար:Ուշագրավ է, որ այս հրապարակմանը նախորդած կառավարության նիստում ընդունվել էր «Վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» նախագիծը, որում որոշ կետեր գաղտնի էին:

Չզեկուցվող հարցի 1-ին կետից պարզ է դառնում` կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման համար հատկացվել է 291,687,400 դրամ կամ 615,000 դոլար: Ենթադրելի է, որ հենց այս որոշմամբ էլ կառավարական ամառանոցները վերանորոգելու համար գաղտնի կերպով գումար է տրամադրվել:

Ավելի ուշ Tert.am-ի հարցմանն ի պատասխան`Կառավարությունից հայտնել էին` հարցի առնչությամբ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել. այն պարունակում է պետական գաղտնիք:

Ամառանոցների վերանորոգման լուրից մի քանի օր հետո մամուլը դարձյալ գրեց` Փաշինյանն արդեն նոր մեքենա ունի՝ 2019 թվականի արտադրության Mercedes S600 W222 մոդելի: Ըստ հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող նոր մեքենան պետության համար նվազագույնն արժեցել է 297 հազար դոլար:

Ավելի ուշ հայտնի դարձավ` ձեռք բերված զրահապատ մեքենան մեկը չէ, սա հաստատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա լրագրողների հետ զրույցում հավելյալ ինֆորմացիա չտրամադրեց, ասաց, որ իրավասու չէ նշել՝ քանի մեքենա` ինչ արժեքով: Աղաջանյանը միայն հերքեց տարածված տեղեկությունը` վարչապետի տիկնոջ համար զրահապատ մեքենա ձեռք չի բերվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել