Ռուսական էլիտայի երեխաներից մեկը՝ վարչապետի 24-ամյա որդին՝ Իլյա Մեդվեդևը կարծես հետևում է հասարակ ժողովրդից կին ընտրելու իմաստուն խորհրդին։ «Ոսկե երիտասարդության» ներկայացուցչի ընտրյալը 25-ամյա Յանա Գրիգորյանն է, որին Իլյան արդեն ծանոթացրել է իր մոր՝ Սվետլանայի հետ։ Այս մասին գրում է 403 press տելեգրամ ալիքը։ Աղբյուրի տվյալների համաձայն նրանք այցելել են Սոչիում կայացած «Նոր ալիք 2018» միջոցառմանը, որտեղ էլ հայտնվել են ՏԱՍՍ-ի լուսակարիչների օբյեկտիվներում, սակայն լուսանկարները բնականաբար չհանրայնացվեցին։

Լուսանկարում Իլյա Մեդվեդևը գրկում է թխահեր աղջկան։ Ըստ տելեգրամ ալիքի, VK-ի դեմքի ճանաչողական համակարգերը գտել են Յանա Գրիգորյանին։ Նրա 164 ընկերների մեջ (այնտեղ շուրջ 2 տասնյակը ՄՀՄՊԻ համալսարանաան ընկերներն են) աչքի է ընկնում մի փակ հաշիվ՝ «Իլյա Բելով» անունով և առյուծի նկարով։ Շատ մեծ հավանականությամբ սա Իլյա Մեդվեդևի գաղտնի էջն է։ Յանան և Իլյան միասին բաժանորդագրված են «VKLive Դմիտրի Մեդվեդևի հետ» խմբին, որտեղ գարնանը վարչապետն ուղիղ եթերներ էր կազմակերպել։ Ինչպես և վարչապետը, նրանք երկուսն էլ նախընտրում են iPhone և համացանց են մտում նրա միջոցով։ Նրանք հետևում են «Գեղեցիկ հարանեկան գաղափարներ» խմբին, մի շարք խոհանոցային և ֆիթնես էջերի։ Նրա 19 նկարներից մեկում Յանան գրկախառնված է մեծ փակուկ արջուկի։ 403-ը Յանա Վարուժանի Գրիգորյանի ադեցիկ ազգականներ չի կարողացել գտնել։ Մոսկվայում նա գրանցված է փոքրիկ բնակարանում, որը գտնվում է Օրեխովո-Բորիսովոյում։ Նրա հասարակ ծագման մասին է վկայում նաև սովորելու վայրը՝ ՄՊՀ-ի Ասիական և Աֆրիկական ինստիտուտը։ Այս ինստիտուտի շրջանավարտները դառնում են բանասերներ, պատմաբաններ և արևելագետներ։ Նա դիպլամային աշխատանք է գրել «Միջինիրանական փոխառված լեքսիկայի խնդիրը հայոց լեզվում» (2016) թեմայով։ Հնարավոր է, որ սա նրա հետաքրքրություների շրջանակն է։ Նա մասնակցություն է ունեցել համալսարանում կազմակերպված Հայերենի գրագրությանը նվիրված միջոցառմանը։ Կասկածից վեր է, որ նրա հարազատները հպարտանում են իրենով։

Հայտնի չէ՝ աշխատում են իրավաբան Իլյան և բանասեր Յանան։ 403-ի այս հարցին նրանք չեն պատասխանել։ Աաջին և վերջին անգամ Մեդվեդև-կրտսերը լրագրողների հետ շփվել է 2016 թվականին։ Շուրջ երկու տարի է լուրեր են տարածվում նրա ամերիկյան քաղաքացիության և ակտիվների մասին, սակայն այդպես էլ չեն հաստատվել։ Հայտնի է, որ նրա նախընտրելի երիրը Իտալիան է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել