Aysor.am-ը գրում է.

«Արաբկիր» ԲԿ-ն անում է անհրաժեշտ ամեն ինչ ՄԻԱՎ-ով վարակված երեխայի կյանքը փրկելու համար, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց «Արաբկիր» ԲԿ կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը:

«Երեխայի մոտ ունենք քաշի ավելացում, նա արդեն սնվելու ձգտում ունի, կարողանում է նստել: Կան դրական արդյունքներ, լյարդի ցուցանիշները գրեթե նորմայի մոտ են, արյան և դիմադրողականության ցուցանիշները բավականին բարելավվել են: Կարելի է ասել՝ երեխայի կյանքը փրկված է: Այսօր այդ առումով մտավախություն չունենք»։

Բաբլոյանը նշեց՝ երեխան ընդունվել է «Արաբկիր» ԲԿ օգոստոսի 20-ին, բայց մինչ այդ՝ ամիսներ շարունակ, եղել է հիվանդ:

«Մինչև օգոստոսի 20-ն, արդեն մայիսին 10 ու կես կգ ունեցող երեխան կորցրել է 3 կգ, արդեն քայլել կարողացող երեխան սկսել է չքայլել, չնստել, չուտել, այսինքն՝ բավականին ծանր վիճակում տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ», - ասաց Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով՝ մինչև իրենց մոտ տեղափոխվելը, երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում հետազոտվել է: Առաջին հերթին երեխայի մոտ ստուգվել է Մարդու իմունային անբավարարության վիրուսը՝ ՄԻԱՎ-ը, Առողջապահության Համաշխարհային Կազմակերության կողմից երաշխավորվող 4-րդ սերնդի արագ թեստերով, և վիրուսը հայտնաբերել չի հաջողվել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել