Մեծ Բրիտանիայի Մի-5 հակահետախուզությունը անցկացրել է գաղտնի գործողություն, որի նպատակն էր երկրի քաղաքական գործիչների հեռախոսների պաշտպանությունը ռուս հաքերներից: Այս մասին հաղորդում է The Mirror.-ը:

Նշվում է, որ այդպիսի որոշում կայացվել է այն բանից հետո, երբ իբր հայտնաբերվել է, որ կուսակցության մի քանի անդամների հաշիվները կոտրվել են:

Հստակեցվում է, որ այն գործիչներին, որոնց հեռախոսները հայտնվել են գործողության տակ, արգելվում է օգտվել սարքերից մինչև անհրաժեշտ գործողությունների անցկացման ավարտը: Նրանց նաև արգելվել է պատմել ռուս հաքերների կողմից տեղի ունեցած գրոհների մասին:

Բացի այդ, քաղաքական գործիչներին խնդրել են Մի-5-ին տեղեկացնել իրենց հեռախոսներում կամ համակարգիչներում ցանկացած «տարօրինակ գործողության» մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել