Քեյթ Միդլթոնը հանրության մեջ է հայտնվել 1990-ականներին տարածված գլխազարդով, հաղորդում է Metro-ն:

Նոյեմբերի 9-ին Ալբերտ-Հոլում հիշատակի փառատոնին Քեմբրիջի դուքսն ու դքսուհին պատվել են ռազմական բախումներում զոհված զինծառայողների հիշատակը: Քեմբրիջի դքսուհին միջոցառմանը ներկայացել է մուգ կապույտ զգեստով և սև բարձրակրունկներով:

Նրա կերպարը լրացնում էին մարգարտյա ականջօղերը, սև թավշյա գոտին և լեռնային բյուրեղապակով ասեղնագործված գլխազարդը: Միդլթոնի ընտրած իսպանական Zara ապրանքանիշի մազերի աքսեսուարը արժե 17.99 ֆունտ ստեռլինգ: Այն դեռ կարելի է ձեռք բերել ապրանքանիշի առցանց խանութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել