Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 138 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 36, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու` 16, ծեծի՝ 13, յուրացման կամ վատնման` 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման ու կաշառակերության՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպառնալիքի, սառը զենքի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնասպանության հասցնելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու՝ 3 և պետական-հասարակական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել