Panorama.am-ը գրում է.

Բանակցությունների մասնակիցների  կազմը պետք է համաձայնեցնեն ու որոշեն կողմերը։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Երևանի՝ Լեռնային Ղարաբաղին որպես լիարժեք մասնակից բանակցությունների սեղան  վերադարձնելու առաջարկին։

«Կոնսուլտացիաների վաղ փուլում, երբ դադարեցվում էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը մասնակից էր համապատասխան պայմանավորվածությունների ու համապատասխան բանակցությունների, որոնք սկսվեցին կրակի դադարեցումից հետո։ Ինչ-որ փուլում Հայաստանի իշխանությունները, նախորդ նախագահներից մեկը, որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը։ Ցանկացած դեպքում, մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, կարող ենք միայն հասնել նրան, որ այն գնա համահունչ ընդհանուր համաձայնության։ Եվ բոլորին պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնության՝  ոչ մի պայմանավորվածություն ձևակերպել հնարավոր չէ, Հայաստանն ուղղակի դրանք չի ստորագրի»,-ասաց Սերգեյ Լավրովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել