Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ,
Հայաստանում տարվող կրթական և մշակութային քաղաքականությունն ամեն օր հարված է հասցնում հայ ազգային արժեհամակարգի և հայկական պետականության հիմքերին։ ԼԳԲՏ քարոզչությունը, հակաեկեղեցական գործողությունները, բուհերում աննախադեպ գաղջի ձևավորումը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով։ Ապազգային կառույցները՝ իրենց գործակալական ցանցով ու իշխանության ներսում ունեցած արբանյակներով, ամեն օր փորձում են խլել մեզանից մեր ազգայինը, քրիստոնեականը, և այս քայլերը իշխանությունների կողմից ոչ միայն դիմադրության չի հանդիպում, այլև հաճախ ուղիղ և անուղղակի հովանավորչություն են ստանում։ Այս ամենի դեմ հասարակությունն ու երիտասարդությունը պետք է գործադրեն ճնշման բոլոր մեխանիզմները ու դուրս գան պայքարի։

Ես միանում եմ սերնդակիցներիս սկսած պայքարին և կոչ եմ անում բոլոր ընկերներիս, ներկա և նախկին ուսանողներին, գործընկերներիս միանալ այս պայքարին՝ հանուն ազգայինի հաղթանակի, հանուն բարոյականության հաղթանակի, հանուն մեր ապագայի, հանուն Հայաստանի։ Նախարարը գնալու է, ու մենք հաղթելու ենք։ Ազգայինի հաղթանակն այլընտրանք չունի։
Երիտասարդները պետք է միավորվեն ազգայինի շուրջ։

#Ազգայինը_հաղթելու_է

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել