Tert.am-ը գրում է.

Սա պայքար է ազգային և ապազգային մտածողության երևույթների շրջանակներում: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը խորը թյուրիմացության մեջ է և այս գործընթացի խորքային իմաստը չի ըմբռնել, կամ առնվազն իրեն զեկուցել են մակերեսորեն: Այս մասին ԿԳՄՍ նախարարության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ չի կարող իրեն վերագրել նախարարության գործառույթները: Օրենքը հստակ սահմանում է, որ Կառավարության անունից ոլորտի քաղաքականությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Օրենքով շատ հստակ է  ձևակերպված, թե ինչ քաղաքականություն պետք է իրականացվի, այն, ինչ իրականացնում է այս նախարարությունը նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, հակասում է օրենքին»,- նշեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդներին ասել էր, որ դա Արայիկ Հարությունյանի քաղաքականություն չէ, դա Կառավարության քաղաքականությունն է:

«Ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը, նրա խորհրդատուները և, եթե վարչապետն էլ միանա, ապա նա էլ, ակնհայտորեն, փորձում են ապակողմնորոշել այս ընդվզումը, որը ձևավորեց երիտասարդությունը: Այո, «Դաշնակցությունը» հանդես է գալիս ազգայինը պաշտպանելու դիրքերից և գտնվելու է այն շարժման կողքին, որը ապազգային երևույթները մեր երկրից դուրս մղելու գործունեություն է իրականացնում»,- հայտարարեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել