Դամասկոսը մտադիր չէ Եվրոպայի երկրների հետ համագործակցել անվտանգության ոլորտում և այն ահաբեկիչներին հակազդելու գործում, որոնք ԵՄ են փախչում Սիրիայից: Այդ մասին հայտարարել է արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադը:

«Այժմ համագործակցություն չկա, և մենք դրան պատրաստ չենք: Մենք հստակորեն հայտարարել ենք, որ մտադիր չենք անվտանգության ոլորտում օգնել ցանկացած երկրի, քանի դեռ նա Սիրիայի դեմ գործում է ինչ-ինչ ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, անվտանգություն, թե քաղաքականություն»,- ասել է Ասադը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

2011 թ.-ից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը: Կարգավորմանն ակտիվորեն միացել են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, որոնք հաշտության երաշխավորներ են: Այդ ժամանակաշրջանում Սիրիայում հաջողվել է գործնականում ամբողջովին հաղթել ահաբեկիչներին, սկսել քաղաքական կարգավորումը, փախստականների վերադարձը և պատերազմից ավերված ենթակառուցվածքի վերականգնումը: Ստեղծվել է սահմանադրական կոմիտե, որի մեջ մտել է նաև ընդդիմությունը: Կոմիտեի առաջին նիստն անցկացվել է հոկտեմբերի 30-ին Ժնևում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել