Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւան այցի շրջանակում այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ ծաղիկներ՝ հավերժական կրակի մոտ:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Երեւան է ժամանել պաշտոնական այցով: Նա հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ եւ ԵՏՄ շրջանակում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել