Pastinfo.am-ը գրում է.

Դավթաշեն վարչական շրջանի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ է կիրառվել։  Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի,314-րդ հոդվածի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պատոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսկան միջոցները, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիշյալ բարեգործական հիմնադրամի տնօրենի հետ և ապօրինություններ թույլ տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել