Ֆիլմ, որն անհնար է նայել առանց հուզմունքի ու հիացմունքի։ Հրաշալի դերասանական կազմն ու մարդկային ամենապարզ հարաբերությունների ներկայացումը ստիպում են «Մեր մանկության տանգոն» ֆիլմը համարել է հայկական ֆիլմարտադրության գլուխգործոցներից։ Առաջարկում ենք ծանոթանալ ֆիլմից հայտնի 18 մտքի, որոնք անհնար է կարդալ առանց փշաքաղվելու։ 

1. Վարդուշը քուգդ է, ըդուր համար կզարգես։ Երեխեքիդ կզարգես, Վարդուշին կզարգես։ Էդ ինչի՞ համար կյանքումդ մե անգամ ընձի չզարգիր։

2. Էս ի՞նչ դժբախտություն է։ Մարդ չի կռնա երջանիկ եղնի։

3. Ծո գետինը մտնիս... Հերդ քեզի համար պերաշկի բերե, օր դու էրթաս բեմի վրա կապիկություններ էնե՞ս։ Սաղ աշխարհի վրա հերդ է խնդացել, հմի աշխարհը հորդ վրա կխնդցնե՞ս։ 

4. Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է էսպես ծու՜ռ։ 

5. Հենց ըսեցի երեք չորս, բարձր կխնդաք, օր Վարդուշի սիրտը տրաքի, երեք չո՛րս։

6. Լավ, ըդիկ կարևոր չէ։

7. Օր ըդպես է, քեզի հակառակ պտի էրթամ։

8. Ես ձեզնից բան չեմ ուզե, ես մենակ էս կամոդը կուզիմ տանիմ: 

9. Հերթը որ ընձի կհասնի Աստված արձակուրդ կերթա:

10. Ընգեր Ղազարյան, դու Գագիկի հմար ես եկել, գնա Գագիկով զբաղվի: Իսկ դու, ընգեր Մեսրոպ, դու գնա այ էն պոստիդ վրա վեր ընգի: Իսկ դու Ռուբեն տղա, լուսը վառել եմ ու պդի վառեմ: Ու էսօրից հեդո էլ պդի վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ:

11. -Էս օրը ցերեկով լույսը ինչի՞ կվառեն: Իրան ըսա, որ մենք դեռ ԶԱԳՍ-ով բաժնված չենք:Որ կբաժնվինք, հետո ինչքան կուզե վառե:
-Իրան ըսա, քեֆս ինչքան կուդա, էդքան պդի վառեմ: Ըդիկ իմ անձնական գործն է:

12. Նգարվեք, նգարվեք, ձեր մեղրամիսն է: Նգարվեք, որ սերնդները տեսնին ուրխնան: Վայ քո տղամարդ ըսողիդ ինչ ըսեմ: Գոնե էրեխեքիցդ ամնչե:

13. Հերդ կուգա, փոշմնել է: Ես գիտեի, որ Ռուբենս չէր հասկնա ինչ կեներ:Պադերազմը գիտես ի՞նչ էրեց խեղճ մարդուս: Չէ, Ռուբենս ընձի մենակ չի թողնի:

14. Արմենս, որ էստեղ ըլներ ինչխ կխնդար, ինչխ կխնդար: Ես չսի որ բարձր խնդացեք, էնբես խնդացեք, որ Վարդուշի սիրտը տրաքե:

15. Նստած սոխ ու հաց կուդեի, մեկ էլ շըրըխկ:

16. Ի՞մ սիրդս է վատ: Տո ես վազելով մինչև Բեռլին եմ հասել:Էդոնք ով են, որ ընձի հետ կրնանան ոտք քցեն:Մեգ է ուր էլ վազեն ստեղ պդի գան, երգիրը կլոր է:

17. Ռուբեն տղա վերջին անգամ կսեմ, ընձի համբերությունից մի հանե, ու գնա ուղիղ բանտ: Էս մարդը մեղկ է, տունը մի քանդե, թեչե իրա ձեռից որ փախար, իմ ձեռից ո՞ւր պդի փախնես:

18. Աշխա՜րհ, աշխա՜րհ, փու՜չ աշխարհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել