Tert.am-ը գրում է.

Ինչու լեզվի և պատմության նկատմամբ նույն կառավարությունը չի որդեգրում հստակ քաղաքականություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Արշալույս Գալստյանը:

Նրա կարծիքով՝ չպետք է հայտարարվի, թե «Հայոց լեզուն» 15-20 դասախոսի խնդիր է, և դասավանդումը թողում են բուհերի հայեցողությանը: «Իմ տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում խնդիրը տեղափոխել այլ հարթություն, թե սա ժամերի կռիվ է, կուսակցական պայքար է մարդու դեմ, մինչդեռ, ես կարծում եմ՝ սա ուսանողների ինքնաբուխ ակցիա է, որը, հույս ունեմ, կշարունակվի: Մենք էլ կաջակցենք, ուսանողների կողքին կլինենք, որ մարդիկ վերջապես հասկանան՝ սա լեզվի ժամերի, քերականության խնդիր չէ, սա ազգապահպանության խնդիր է, և թող ամպագոռգոռ չընդունեն այս խոսքերը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել